Մակրոնը խոստանում է 5 տարվա ընթացքում վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարում հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը 5 տարում։ Այս մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված ուղերձում՝ հայտնում է Le Monde-ը։
«Մենք կվերականգնենք Աստվածամոր տաճարը, եւ այն ավելի հիասքանչ կլինի։ Ես ուզում եմ՝ հինգ տարում։ Մենք կարող ենք դա անել»,- ասել է Մակրոնը։
Ավելի վաղ հայտնում էին, որ տաճարի վերականգնումը կարող է 15-20 տարի տեւել։
Փարիզի Աստվածամոր տաճարը խիստ վնասվել է ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով։ Տանիքը եւ ձողը փլուզվել են, պահպանվել են պատերն ու աշտարակները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները։ Մասնագետներն առաջիկա օրերին կգնահատեն վնասի չափը։
Աստվածամոր տաճարի վերականգնման համարչ արդեն 700 միլիոն եվրո է հավաքվել։ Այդ գումարի մեծ մասը նվիրաբերել են ֆրանսիական միլիարդատեր Պինո, Առնո եւ Բետանկուր ընտանիքները, ինչպես նաեւ՝ էներգետիկ հսկա Total-ը։