Լայպցիգում խաղաղության աղոթք է հնչել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների
Orer.eu-ն գրում է, որ ապրիլի 15-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել ամենամյա խաղաղության աղոթք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների։
Նախաձեռնությունը հայ ուսանողներինն ու Լայպցիգի հայկական մշակութային միությանն է։
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ելույթով է հանդես եկել: Հնչել է հայկական և գերմանական հոգևոր երաժշտություն, որն ավարտվել է Տեր Սահակ քհն. Սահակյանի և Բերնհարդ Շպիսի համատեղ աղոթքով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին և նահատակներին։
Աղոթքին մասնակցել են հոգևոր և մշակութային գործիչներ, գերմանական խոշոր լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։