Մոնրեալի քաղաքապետարանը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր
Ապրիլի 15-ին Մոնրեալի քաղաքապետարանը հատուկ նիստ է գումարել, որի վերջում հայտարարություն են հրապարկել Հայոց ցեղասպանության 104-ամյակի հիշատակման օրվա առնչությամբ: Հայտարարությունում նշված է, որ 1915-1916 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի 1-ին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել Հայ ժողովրդի երկու երրորդը: Նիստին ներկա է եղել Մոնրեալի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը:
Հայտարարության մեջ նշված է, որ 1997 թվականից սկսած Մոնրեալի քաղաքապետարանն ամեն տարի վավերացրել է բանաձև, որի մեջ դատապարտել է 1.5 մլն հայերի տեղահանությունն ու ջարդը:
Նշվում է նաև, որ Մոնրեալում բնակվում են շուրջ 50 հազար հայեր, որոնք որպես հայ համայնք, իրենց մասնակցությունն են ցուցաբերում քաղաքի մշակութային, տնտեսական, ընկերային և քաղաքական կյանքին:
Քաղաքապետարանի հատուկ նիստի վերջում հրապարակավ հայտարարել են, որ ապրիլի 24-ը հռչակել են որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր: