Կայծակը խփած տեղն է կրկին խփել. Մորը եւ որդուն տեղափոխել են հիվանդանոց
Թուրքիայի Այդըն նահանգի Սոքեի շրջանում կայծակի հարվածի հետեւանքով տանը գտնված մայր եւ որդի տեղափոխվել են հիվանդանոց։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ապրիլի 14–ի երեկոյան Սոքեի շրջանում կայծակը հարվածել է բնակելի տներից մեկը։ Կայծակի հարվածի հետեւանքով տունը վնասներ է կրել։ Տանը գտնված մայր եւ որդի լսողության կորուստով տեղափոխվել են հիվանդանոց։
Նշվում է, որ տարիներ առաջ էլ կայծակը կրկին նույն տանն էր հարվածել։