Կիրիլ Սերեբրեննիկովի գործով դատավարությունը հետաձգվել է երկու ամսով
Մոսկովյան դատարանը հրահանգել է նոր փորձաքննության ենթարկել թատերական ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի դեմ հարուցված քրեական գործի ապացույցները:
Մոսկվայի Մեշչանսկի շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր Իրինա Ակուրատովայի խոսքով, նախատեսվում է «ֆինանսատնտեսական, ստեղծագործական փորձաքննություն իրականացնել` հաշվի առնելով մեղադրական եզրակացությունում տեղ գտած կոնկրետ փաստերը»:
Կիրիլ Սերեբրեննիկովը և նրա ենթականերից մի քանիսը մեղադրվում են պետության կողմից տրամադրված շուրջ 2 միլիոն դոլարը ոչ նպատակային ծախսելու համար:
Սերեբրեննիկովի գործով հաջորդ դատական նիտսը կայանալու է հունիսի 17-ին: