Այս շաբաթ կհրապարակվի Մյուլերի զեկույցի խմբագրված տարբերակը
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ ապրիլի 18-ին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը նախատեսում է ներկայացնել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի խմբագրված տարբերակը:
Արդարադատության դեպարտամենտի խոսնակը երեկ հայտարարել է, որ զեկույցը կհրապարակվի ինչպես Կոնգրեսի, այնպես էլ հանրության համար:
Մարտի 24-ից դեմոկրատ օրենսդիրները Բարրի վրա ճնշում են գործադրում, որպեսզի նա հրապարակի 400-էջանոց զեկույցն ամբողջությամբ։ Բարրը զեկույցի ամփոփ 4-էջանոց տարբերակը Կոնգրեսի համար հրապարակեց մարտի 24-ին: