Ադրբեջանը և Իրանը նոր ծրագիր են մշակում Հորադիզից ճանապարհ բացելու համար
Հայաստանը մոռանում է, որ բացի ՌԴ-ից և Արևմուտքից, կա նաև Իրանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանը: Նրա խոսքով' Ադրբեջանի դեսպանը Թեհրանում հայտարարեց, որ Ադրբեջանը և Իրանը նոր ծրագիր են մշակում Հորադիզից ճանապարհ բացելու համար: Իրանի նոր նախագահն ի տարբերություն Ահմադինեժադի' կվարի կոշտ քաղաքականություն:
Սերգեյ Շաքարյանի խոսքով' Իրանը ցանկանում է հասկացնել, որ իրենք կարող են անցնել սահմանը: Չի բացառվում, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանից կպահանջվի իրականացնել հակաիրանական քայլեր: Այդ փաստն անհանգստացնում է Իրանին: Իրանը Արևմուտքի հետ Հայաստանի սերտ կապերը համարում է վտանգ իր երկրի ու ազգային շահի համար: