Ֆրանսիայում մտավախություն կա, որ Փարիզի Աստվածամոր տաճարը չի հաջողվի փրկել (տեսանյութ)
Ֆրանսիայի վարչապետ
Էդուար Ֆիլիպը հերոսական է անվանել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մարման
գործում հրշեջների գործողությունները՝ հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Ներկայում հրշեջները ջանքեր են թափում հյուսիսային աշտարակը փրկելու համար։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ հրդեհի շիջման համար օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցները։