Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները․ Փաշինյան
«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- թվիթերի իր էջում գրել է ՀՀ
վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էրինք, որ
այսօր երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում։ Պատճառները
դեռեւս հայտնի չեն, ըստ վարկածի՝ հրդեհը սկսվել է տաճարի նորոգվող
հատվածից։ Տաճարի աշտարակը փլուզվել է․ կրակը մոլեգնում է շենքի նոր
հարկերում եւ մոտենում է դիտահարթակին։ Դեպքի վայր են եկել երկրի նախագահ
Էմանուել Մակրոնը եւ վարչապետ Էդուար Ֆիլիպը։