էմանուել Մակրոնը ժամանել է Փարիզի Աստվածամոր տաճար (ուղիղ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Փարիզի Աստվածամոր տաճար, որտեղ հրդեհը շարունակվում է:
Մակրոնին ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը։
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը վերանորոգման աշխատանքներն են։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։
Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով
ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս
կրակով է պատված։
Հրդեհաշեջները փորձում են տեղայնացնել կրակը։
13-րդ դարում կառուցված միջնադարյան տաճարը համարվում է ոչ միայն կրոնական խորհրդանիշ, այլև ճարտարապետական գլուխգործոց։
Այն համարվում է Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը և ընդունում է տարեկան ավելի քան 13 մլն այցելու։