Կախում էին ոտքերից և գլխի միջով էլեկտրական հոսանք անցկացնում. Ադրբեջանցի զինծառայողի մայրը պատմել է որդու խոշտանգումների մասին
Ադրբեջանցի իրավապաշտպան Օգտայ Գյուլալիեւը հրապարակել է քննության ժամանակ զինծառայող Իսմայիլ Հուսեյնովի նկատմամբ կիրառված խոշտանգումների եւ բանտում նրա ինքնասապնության փորձերի մասին տեղեկությունները, հաղորդում է contact.az-ը:
«2017 թվականի մայիսի 18-ին նրան տարել են Գյանջայի տնից եւ տեղափոխել Տերտեր: Նա մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ եւ դաժան խոշտանգումների ենթարկվել», -ասել է իրավապաշտպանը՝ վկայաոչելով Հուսեյնովի մորը:
«...Նրան կախում էին ոտքերից եւ գլխի միջով էլեկտրական հոսանք անցկացնում: Մինչեւ գիտակցության կորուստը ծեծում էին եւ այլ նվաստացնող գործողություններ կատարում՝ պահանջելով խոստովանել, որ հայերի համար է աշխատում: Նրա կողքին մահացել է մեկ այլ զինվոր եւ նրան ասել են, որ կսպանեն նաեւ նրան, եթե չխոստովանի: Այդ խոշտանգումների ազդեցությամբ նրան ստիպել են ստորագրել խոստովանությունը: Փակ դատավարությանը նա մեղավոր է ճանաչվել պետական դավաճանությունում եւ 15 տարվա ազատազրկման դատապարտվել», - ասում է զինծառայողի մայրը:
Բանտում Հուսեյնովին այցելած եղբայրը հաղորդել է, որ Իսմայիլը չի դիմացել բարոյական եւ ֆիզիկական վնասվածքներին եւ ի նշան բողոքի դատարանի անարդաարության, ապրիլի 14-ին համար 12 գաղութում կտրել է երակները:
«Նրա վիճակը ծանր է: Դեպքի վայր են ժամանել Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները», - գրել է Գյուլալիեւը:
Կալանավորի մայրը՝ Մեհսեթի Հուսեյնովան Turan-ին հաստատել է իրավապաշտպանի խոսքերը:
Կինը պատմել է, որ որդին փորձել էր կախվել, սակայն նրան հասցրել են ժամանակին փրկել, իսկ հիմա նա կտրել է երակները: Նրա խոսքով՝ խոշտանգումներից վնասվել են Հուսեյնովի ներքին օրգանները եւ նրա երիկամները վիրահատել են:
«Երիկամների վիրահատությունն արել են, սակայն նրա ուղեղը, նյարդերը չեն կարողանա հանգստացնել», - ասել է կինը: