Թրամփն արդեն ավելի քան 40 մլն դոլար է հավաքել նախընտրական քարոզարշավի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար նվազագույն ներդրումը կազմել է 34 դոլար: Այս տարվա առաջին եռամսյակում հավաքված գումարների շնորհիվ ապրիլին նախընտրական ֆոնդը կազմել է 40.8 մլն դոլար, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Բացի դա, ևս 45.8 մլն դոլար պատրաստ է նվիրաբերել Հանրապետական կուսակացության ազգային կոմիտեն: Այսպիսով, նախագահը տեսականորեն ունի ավելի շատ գումար, քան Դեմոկրատական կուսակցության իր բոլոր մրցակիցները միասին:
Օրինակ, դեմակրատ Բերնի Սանդերսը հավաքել է 18.2 մլն դոլար: Երկրորդ տեղում սենատոր Քամալա Հարիսն է՝ 12 մլն դոլարով:
Թրամփի նախընտրական քարոզարշավի համար նվիրատվություններ են ուղարկվում ԱՄՆ տարբեր ծայրերում գտնվող հանրապետականների կողմնակիցներից:
Թրամփը մտադիր է հավաքել մոտ 1 մլրդ դոլար, որն ավելի շատ կլինի, քան Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ կրտսերի նախընտրական ֆոնդերը:
Նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի 2020 թվականի փետրվարին: Ընտրությունը նախատեսվում է նոյեմբերի 3-ին: