ԱՄՆ-ում մահացել է նեյրոկենսաբան, Նոբելյան դափնեկիր Փոլ Գրինգարդը
ԱՄՆ-ում 94 տարեկանում մահացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության գծով Նոբելյան դափնեկիր, նեյրոկենսաբան Փոլ Գրինգարդը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Նոբելյան դափնեկիր, նեյրոկենսաբան Փոլ Գրինգարդը, որն արմատապես փոխեց մեր ընկալումը ուղեղի բջիջների փոխգործակցության մասին եւ հսկայական ավանդ ներդրեց նեյրոլոգիական եւ հոգեբուժական հիվանդությունների բուժման մեթոդների առաջընթացի հարցում, երեկ՝ ապրիլի 13-ին, կնքել է մահկանացուն 93 տարեկանում»,- ասվում է Ռոքֆելերի համալսարանի կայքում, որտեղ Գրինգարդն աշխատում էր որպես պրոֆեսոր 1983 թվականից։
Փոլ Գրինգարդը Նոբելյան մրցանակի է արժանացել 2000 թվականին մարդու նյարդային համակարգի ոլորտի հետազոտությունների համար, որոնք թույլ են տալիս հասկանալ նյարդաբանական ու հոգեկան հիվանդությունների առաջացման մեխանիզմը։ Մինչ Ռոքֆելերի համալսարանում աշխատելը նա դասավանդել է Ելի համալսարանի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջում։