Օփրա Ուինֆրին 2 մլն դոլար կնվիրաբերի Պուերտո Ռիկոյի վերականգնմանը. People
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին խոստացել է 2 մլն դոլար
նվիրաբերել ԱՄՆ-ի հետ ասոցիացված Պուերտո Ռիկո կղզի-պետությանն օգնություն
ցուցաբերելու ծրագրին, որին լուրջ վնաս է հասցվել տարերային աղետների
հետեւանքով: Այդ մասին հայտնել է People հանդեսը:
Ինչպես նշում է հրատարակությունը, գումարի կեսը, ինչպես սպասվում է,
ծախսվելու է Պուերտո Ռիկոյի բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու
նախագծերի, ինչպես նաեւ երկրի ենթակառուցվածքի վերականգնման համար:
Երկրորդ կեսը կուղղեն Պուերտո Ռիկոյի մշակութային ժառանգության պահպանման
ծրագրին: Ուինֆրին հայտարարել է, որ իր համար օրինակ է դարձել «Համիլթոն»
մյուզիքլի ստեղծողը՝ ամերիկացի դրամատուրգ Լին-Մանուել Միրանդան:
Նա այս տարի ավելի վաղ մյուզիքլը ավելի քան 20 անգամ բեմադրել է
Սան-Խուանում, որը Պուերտո Ռիկոյի վարչական կենտրոնն է: Ստացված միջոցների
մի մասն ուղղվել է կղզի պետությունում մշակութային հաստատությունների
ֆինանսավորմանը: Միրանդան հայտարարել է, որ անչափ ջերմորեն է վերաբերվում
Պուերտո Ռիկոյին, քանի որ այնտեղ են լույս աշխարհ եկել իր ծնողները:
Ուինֆրին համարվում է ԱՄՆ-ի ամենանշանավոր եւ հարուստ հանրային դեմքերից
մեկը: Forbes հանդեսի վերջին գնահատումների համաձայն, նրա կարողությունը
հավասար է մոտավորապես 2,5 մլրդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: