Ռուսաստանում ադրբեջանցուն սպանել են կարտոֆիլի որակի պատճառով
Մերձմոսկվայի Լենինյան թաղամասում ֆինանսական կոնֆլիկտի պատճառով կրակոցներ են հնչել: Հաղորդվում է 1 զոհի մասին, ով ազգությամբ ադրբեջանցի է: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
32-ամյա ադրբեջանցու մարմինը գտել են մեքենայի մեջ: Տղամարդը
մահացել է որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Մահացածի
ընկերոջը նույնպես կրակել են, բայց վերջինիս կյանքը հաջողվել է փրկվել, նա
ոստիկանությանը պատմել է տեղի ունեցած մանարամսները:
Նրա խոսքով՝ ինքն ընկերոջ հետ մի քանի օր առաջ բանջարեղենի «Ֆուդ սիթի» շուկայում է եղել՝ 15 տոննա կարտոֆիլ գնելու նպատակով:
«Գտանք վաճառողի, որը համապատասխան գնով էր վաճառում: Վճարել ենք նրան
300 հազար ռուբլի: Հետագայում արդեն բեռնատարը դատարկելուց հասկացանք, որ
կարտոֆիլի մեծ մասը չի համապատասխանում ի սկզբանե ներկայացված որակին»,-
պատմել է տուժածը:
Ընկերները վերադարձել են շուկա, որպեսզի գտնեն վաճառողին և հետ վերցնեն
գումարը: Վաճառողն իբրև թե համաձայնել է ու խնդրել երեկոյան բեռնատարը
տեղափոխել այլ վայր: Երբ կարտոֆիլը տեղափոխել են վաճառողի նշած վայրը,
այնտեղ նրանց սպասել են մի խումբ տղամարդիկ: Խոսակցության ընթացքում այդ
տղամարդկանցից մեկը գրպանից հանել է զենքը և սկսել կրակել: