Թուրքիայում բերման է ենթարկվել տնտեսագետ Մուստաֆա Սոնմեզը սոցցանցերում գրառման համար
Թուրքիայում բերման է ենթարկվել տնտեսագետ եւ հոդվածագիր Մուստաֆա Սոնմեզը: Ինչպես հաղորդում է Ahval –ը՝ հղում կատարելով Gazete Duvar-ին, Սոնմեզին ձերբակալել են սոցցանցերում իր գրառումների պատճառով:
Նշենք, որ 2016 թվականին հեղաշրջման փորձից հետո թուրքական
իշխանությունները սկսել էին զանգվածային ճնշումները՝ ահաբեկչության դեմ եւ
ազգային անվտանգության համար պայքարի անհրաժեշտության քողի ներքո:
Ներկայումս ավելի քան 70 հազար մարդ գտնվում է բանտում եւ մեղադրվում
պետական հեղաշրջում կատարողներին աջակցելու մեջ, որում Անկարան մեղադրում է
իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին: Ավելի քան 150 հազար պետծառայող,
դասախոս, զինվորական է հեռացվել աշխատանքից:
Մուստաֆա Սոնմեզը թուրք գրող եւ տնտեսագետ է: Ավելի քան 30 տարի նա
աշխատում էր որպես տնտեսական մեկնաբան եւ խմբագիր: Սոնմեզը թուրքական
տնտեսության, ԶԼՄ-ների եւ քրդական հարցի մասին շուրջ 30 գրքերի հեղինակ է: