Զելենսկին չի ներկայացել բանավեճի․ Պորոշենկոն սպասել է 1 ժամից ավելի
Ուկրաինայի նախագահի թեկնածու, ընտրական երկրորդ փուլ դուրս եկած Վլադիմիր Զելենսկին Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում չի ներկայացել ծրագրված բանավեճին: Նրան այնտեղ ժամից ավելի սպասել է նախագահի թեկնածու և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Թեկնածուների համար ամբիոնները են տեղադրված եղել, մարզադաշտը բազմամարդ է եղել, թիկնազորն ուժեղացված է եղել: Բանավեճը պետք է վարեր լրագրող Անդրել Կուլիկովը: Գործող նախագհը ելույթով է հանդես եկել և պատասխանել է լրագրողների հարցերին:
«Սիրելի՛ Վլադիմիր Ալեքսանդրովիչ, վաղն ինձ հրավիրել են ICTV հեռուստաընկերություն՝ «Ազատ խոսք» հաղորդմանը: Ձեզ նույնպես հրավիրել են: Ես այնտեղ կլինեմ: Եթե վաղն էլ չստացվի, ապա ես ձեզ հաջորդ օրը հրավիրում եմ բանավեճի»,- հայտարարել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ մարտի 31 -ին Ուկրաինայում տեղի էր ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլ են անցել Զելենսկին ու Պորոշենկոն: Ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է ապրիլի 21-ին։