Հալեպի հայ համայնքը Ծաղկազարդը նշել է բազմամարդ արարողությամբ
Խաղաղ կյանքը վերագտած Հալեպի հայ համայնքը Ծաղկազարդը նշել է բազմամարդ արարողությամբ: Սիրիայի պատերազմից հետո վերականգնվող Հալեպ քաղաքի հայ համայնքը բազմամարդ արարողությամբ և մեծ շուքով նշել է Ծաղկազարդը՝ Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։
Սբ Աստվածածին եկեղեցում կայացած արարողությունը կատարվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի ձեռամբ։
«Արմենպրես»-ի թղթակցի դիտարկմամբ՝ արարողությանը մասնակցել են Հալեպի հայ համայնքի շուրջ 2000 ներկայացուցիչներ։