Հայը հատել է Ադրբեջանի սահմանն ու հայտնվել Ադրբեջանում
Այսօր` օգոստոս 8–ին, «Թրենդ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի: Ներկայումս ճշտվում է տվյալ անձի մասին տեղեկություն, թե նա քաղաքացիական անձ է, թե զինվորական: Ինչպես նաև Ադրբեջանական կողմը փորձում է պարզել, պատճառներն և պայմանները, թե ինչպես է հայը հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովի նախագահը արդեն հաստատել է այդ փաստը: