Սանկտ-Պետերբուրգում սպանվել է ձեռնարկատեր Վլադիմիր Կուլեբակինը
Հյուսիսային մայրաքաղաքում սպանվել է խոշոր գործարար Վլադիմիր Կուլեբակինը: «Ֆոնտանկա»-ի տվյալներով, սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 12-ի առավոտյան՝ գործարարի առանձնատանը:
Հայտնի է, որ մարդասպանը երեք կրակոց է արձակել գործարարի վրա՝ օգտագործելով խլացուցիչով ատրճանակ: 68-ամյա գործարարը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Կուլեբակինը զբաղվել է հյուրանոցային բիզնեսով և առնչություն է ունեցել տասնյակ օբյեկտների հետ, որոնք գտնվում են Վըբորգի ավտոմայրուղու վրա և Պորգոլովո քաղաքի Պեսոչնայա և Պոլեվայա փողոցներում: Ձեռնարկատերը վերաձևավորում էր բնակելի տարածքները հոսթելների: Պոլեվայա 14-րդ փողոցում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, տեղակայված են երկու շենք, որոնցից մեկը, հավանաբար, գործարարի երեքհարկանի առանձնատունն էր, իսկ մյուսը՝ երկհարկանի հոսթելը: