Հայերի, թալիշների և նույնիսկ հայրենակիցների համար ատելի ադրբեջանցի գործիչը կարտաքսվի Ռուսաստանից
Ռուսաստանում հակահայկական ու հակաթալիշական գործունեություն ծավալող ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբբասովը երկուշաբթի կարտաքսվի Ռուսաստանից։ Այս մասին այսօր հայտնի է դարձել թալիշական ու ադրբեջանական ռուսալեզու լրատվամիջոցներին։
Պարզվում է՝ հայերի ու թալիշների դեմ սադրանքներ անող գործիչը հասցրել է «աչքի փուշ» դառնալ նաև սեփական հայրենակիցների համար։ Աբբասովը հակասությունների, տարաձայնությունների մեջ է մտել Ռուսաստանում գործող ադրբեջանական համայնքների հետ, նրանց մեղադրել հայամետ գործունեության համար ու հակահարված ստացել նրանցից։
Արտաքսման ֆորմալ առիթը առայժմ հայտնի չէ, բայց լրատվամիջոցները պնդում են, որ նրան արտաքսելու համար իրավապահներին դիմել են հենց ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները։