Հաագայի դատարանը հրաժարվել է հետաքննել Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունները
Միջազգային քրեական դատարանը Հաագայում չեղարկել է Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննությունը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Հաագայի դատարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ նման հետաքննությունն այս պահին «չի կարող ծառայել արդարադատության հաստատմանը»:
Փաստաթղթում նշվում է նաև, որ, չնայած քննչական գործողությունների բավարար հիմքերին, իրադարձությունների սկզբից անցել է երկար ժամանակ, իսկ տուժած երկրի գործակցությունն այս գործում քիչ հավանական է:
Միջազգային քրեական դատարանից հայտնել են նաև, որ այսկերպ բարեհաջող հետաքննության հավանականությունը շատ փոքր է: