«Դեղին բաճկոնները» ցույցերի նոր ալիք են նախապատրաստել
Այսօր Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» սկսում են ցույցերի նոր ալիքը: Այս մասին հայտնում է BFMTV-ն: Հայտնի է, որ արդեն մի քանի շրջաններում ցույցերը արգելել են, մասնավորապես Ֆրանսիայում և Թուլուզում:
Ոստիկանությունը նաև արգելել է ցույցերը Ելիսեյան դաշտերում և մի շարք փողոցներում:
Հիշեցնենք, որ «Դեղին բաճկոնների» առաջին ցույցը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, որին մասնակցել է ավելի քան 300 հազար ցուցարար: