ԱՄՆ-ի պատժամիջոցները ստիպել են ԵՄ-ին գնել ռուսական նավթ. Reuters
Եվրոպայի նավթամշակող գործարանները վճարում են Վենեսուելայի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի
պատժամիջոցների համար՝ գնելով թանկարժեք ռուսական նավթ, հաղորդում է
Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնի պատժամիջոցները արգելափակել են
ծծումբի բարձր պարունակությամբ նավթը համաշխարհային շուկայում, այդ իսկ
պատճառով Եվրոպան ստիպված է գնել Urals ապրանքանիշի թանկարժեք ռուսական
նավթ:
Նշվում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները նաեւ բարդացնում են նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ-ի համաձայնագրի իրագործումը:
Ընդ որում՝ ռուսական նավթի համար եվրոպական գործարանների միջեւ բարձր
մրցակցության հաշվին Urals-ի գինն աճել է՝ հասնելով 2013 թվականից ի վեր
չգրանցված մակարդակի: