Վալենտինա Մատվիենկոն ղարաբաղյան հակամարտության մասին. Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի կողմերը փոխզիջման հասնեն
Ռուս պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարց հնչեցրեց Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ մասին Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով «Պառլամենտսկայա գազետա»-ի հարցին:
«ՌԴ-ի դիրքորոշումը հետեւյալն է. չկա խնդրի ռազմական լուծում, կա միայն
դրա լուծման դիվանագիտական ճանապարհ: Ռուսաստանն անում է տարբեր
ձեւաչափերով հնարավոր ամեն ինչ, որպեսզի կողմերը փոխզիջման հասնեն»,-թերթը
մեջբերել է Վալենտինա Մատվիենկոյի խոսքերը:
Մատվիենկոն հայտնել է, որ ապրիլի 2-ին թեման քննարկվել է ՌԴ-ի եւ
Ադրբեջանի նախագահների միջեւ հեռախոսազրույցի ժամանակ: Ապրիլի 15-ին
կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի
նախագահների հանդիպումը, որի օրակարգում ներառված է նաեւ Լեռնային Ղարաբաղի
թեման:
«Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը ՌԴ-ի ամենահուսալի գործընկերն է: Եւ
դա պետք է հաստատել գործով: 2018 թվականին Իլհամ Ալիեւի Ռուսաստան կատարած
այցի ժամանակ ստորագրվել էին թվով 15 նոր միջկառավարական համաձայնագրեր,
իսն մեր երկու երկրների նախագահների միջեւ վեց հանդիպում էր տեղի ունեցել
անցած տարվա ընթացքում»,-հավելել է Մատվիենկոն: