ԱՄՆ-ի խոշորագույն ավիաընկերությունը չվացուցակից հանել է Boeing 737 Max-ը
Ամերիկյան SouthwestAirlines խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը մինչեւ օգոստոսի 5-ը չվացուցակից հանել է Boeing 737 Max-ը, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ ընկերությունում չեն ճշտել չեղարկված թռչքների կոնկրետ
թիվը: Հայտնի է միայն, որ Southwest Airlines-ը Եթովպիայում ողբերգական
ավիավթարից անմիջապես հետո չվացուցակից հանել է բոլոր 34 Boeing 737 Max8
ինքնաթիռները:
Եթովպիայում Boeing 737 MAX-ի վթարից հետո, որի հետեւանքով զոհվել էր
157 մարդ, շատ երկրներ կասեցրել են Max 8 եւ Max 9 օդանավերի թռիչքները:
Մարտի վերջում Boeing- ը պատրաստել էր MCAS- ի նորացված տարբերակը, որը
պետք է կանխեր սխալ տվյալների հիման վրա վթարային համակարգի գործարկումը:
Սակայն այս թարմացումը դեռ չի հրապարակվել: