Փայլանը ցանկանում է Հայոց ցեղասպանության հարցը ներառել Մեջլիսի օրակարգում
Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով Իտալիայի խորհրդարանի որոշումը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քայլը այն է՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը ոգեշնչել է թուրքական Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին: Այս մասին գրում է РУСАРМИНФО-ն:
«Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների օրակարգից և քննարկման թեմա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, երկրում, որտեղ տեղի է ունեցել այդ մեծ ողբերգությունը: 104 տարի անց Թուրքիայի հայերը սպասում են արդարության վերականգնմանը»,- ասել է Փայլանը: