Ռուսաստանում խստացնում են քրեական հեղինակությունների համար պատիժը
Ապրիլի 12-ից ուժի մեջ է մտնում քրեական հեղինակությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի ղեկավարների համար քրեական պատասխանատվությունը զգալիորեն խստացնող օրենքը:
Այժմ նրանց, ով հանցավոր հիերարխիայում բարձր դիրք է զբաղեցնում, կարող է մինչեւ 15 տարի ազատազրկում սպառնալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության եւ քաղաքաշինության հարցերի կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասն ավելի վաղ նշել էր, որ եթե նոր հոդվածով նախատեսված հանցագործություն է կատարվել, պատժի նշանակման դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող 30 տարուց ավելի լինել, իսկ ընդհանուր դատավճռներով՝ 35 տարուց: Սենատորը նշել էր, որ այժմ այդ ժամկետը կազմում է 25 եւ 30 տարի համապատասխանաբար: Բացի այդ օրենքով նախատեսվում է, որ հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնող անձանց չի կարող նվազագույն շեմից ցածր պատիժ կամ պայմանական դատապարտում նշանակվել:
Փետրվարի վերջին ՌԴ ՆԳՆ ամփոփոիչ կոլեգիայում ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւեը վստահություն էր հայտնել, որ քրեական հեղինակությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի ղեկավարների համար քրեական պատասխանատվությունը խստացնող օրենքի ընդունումը թույլ կտա առաջընթաց ունենալ հանցավորության դեմ պայքարում:
2018-ին ՌԴ ՆԳՆ աշխատակիցները կանխել էին ավելի քան 9 հազար քրեական կառույցների ակտիվ մասնակիցների եւ առաջնորդների: Ապացուցվել է կազմակերպված հանցավոր խմբերի եւ համայնքերի ներգրավվածությունը 15 հազար հանցագործություններին: