Դոնալդ Թրամփի ընտանիքում համալրում է սպասվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը շուտով կհամալրվի: Թրամփի որդին՝
35-ամյա Էրիկ Թրամփը, երկրորդ անգամ հայր կդառնա: Այս մասին նրանք հայտնել
են սոցիալական ցանցում և լուսանկար են հրապարակել:
«Մենք Լարայի հետ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օգոստոսին լույս
աշխարհ կգա ընտանիքի նոր անդամը: Լյուկը հրաշալի ավագ եղբայր կլինի»,- գրել
է Էրիկ Թրամփը Instagram-ի իր էջում:
Լարայի ու Էրիկի երկրորդ որդին կլինի Դոնալդ Թրամփի 10-րդ թոռը: Թրամփի
աղջիկը՝ Իվանկան, ունի երեք երեխա, որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ունի 5
երեխա:
Հիշեցնենք, որ Թրամփն ունի 5 զավակ 3 կանանցից: