Հայոց ցեղասպանության թեման պիտի Թուրքիայի մեջլիսում քննարկենք. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայի եւ Իտալի քայլերի հետ կապված Twitter–ում գրություն է արել։
Կարո Փայլանը գրել է. «Հայոց ցեղասպանությունը պետք է հանել Իտալիայի,
Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի խորհրդարաններից եւ պետք է այն թեման դարձնենք այն
երկրում, որտեղ որ այդ մեծ հանցանքը տեղի է ունեցել, այսինքն, Թուրքիայի
խորհրդարանում»։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ին հրաման է
ստորագրել ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի
օր հայտարարելու մասին։
Իսկ ավելի վաղ Իտալիայի խորհրդարանը սկսել է մի նախաձեռնություն, որը
կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ
հարցին միջազգային հնչեղություն տալ։