Բաքուն պատասխանել է Փաշինյանի կոչին
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ստրասբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական
կողմը Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և
սպառնալիքներից։
Ադրբեջանի ԱԳՆ-ը «խորհուրդ է տվել» Նիկոլ Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի
1975 թվականի Հելսինյան եզրափակիչ ակտին, մասնավորապես, «ուժի չկիրառման և
ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին։
«Կոչ ենք անում ՀՀ վարչապետին, որն առաջարկում է հրաժարվել ուժի
կիրառումից, անհապաղ քայլեր ձեռնարկել, միջազգային հանրույթի պահանջներին
համապատասխան, Ադրբեջանի օկուպացված տարածքներից ՀՀ զինուժի դուրսբերման
ուղղությամբ՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման
նպատակներով»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստրասբուրգում համատեղ մամուլի
ասուլիսին ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդի
հետ՝ հայտարարել է, որ Երևանն առաջարկում է, որ Բաքուն հրաժարվի
«սպառնալիքների լեզվից» և հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը
կարձագանքի այդ կոչին։