Սուդանի պաշտպանության նախարարի բաժնետոմսերն ԱՄՆ-ը արգելափակել է՝ Դարֆուրյան հակամարտության մեջ նրա դերի պատճառով
ԱՄՆ գանձապետարանը 2007-ից արգելափակել է Սուդանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Ավադ Բեն Աուֆի բաժնետոմսերը այն դերի համար, որ նա ունեցել է Դարֆուրյան հակամարտության ընթացքում ցեղասպանության ժամանակ՝ հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ մասնավորապես, տվյալ որոշումն ընդունվել է ցեղասպանություն իրականացրած զինվորականներին աջակցելու եւ օգնելու համար։
Նա ներառվել է սուդանցի այն պաշտոնյաների ցանկում, որոնց հանդեպ ԱՄՆ-ը
պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Դարֆուրի իրադարձությունների հետ, որոնց
հետեւանքով սպանվել էր 200 000 մարդ։
Հիշեցնենք, որ այսօր զինվորականները՝ երկրի ՊՆ ղեկավարի գլխավորությամբ,
հայտարարել են Սուդանի Նախագահ Օմար Ալ Բաշիրի տապալման եւ ձերբակալության
մասին։