Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններում էական առաջընթացի մասին
Չինաստանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ում առեւտրային բանակցությունները փակուղուց դուրս գալուն ուղղված ինը փուլանոց խորհրդատվություններից հետո առաջ են
շարժվում՝ հայտնում է Associated Press-ը։
Ինչպես հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լու Կանը, վերջին քննարկումների արդյունքում գրանցվել է «նոր էական առաջընթաց»։
«Մենք նաեւ զգում ենք, որ խորհրդատվությունները առաջ են շարժվում։ Մենք
հուսով ենք, որ երկու կողմերը կարող են շարունակել աշխատել միասին, որպեսզի
հավուր պատշաճի քննարկեն միմյանց խնդիրները՝ փոխադարձ հարգանքի,
հավասարության եւ փոխշահավետության հիման վրա»,- ասել է Կանը։
Նշենք, որ անցյալ շաբաթ Վաշինգտոնում եռօրյա բանակցությունների
ընթացքում կողմերը նվիրել են այնպիսի թեմաների, ինչպիսին են
տեխնոլոգիաները, մտավոր սեփականության պաշտպանությունը, առանց տուրքի
միջոցները, գյուղատնտեսությունը եւ համաձայնագրերի պահպանումը։