Թուրքիան նեղսրտած արձագանքել է Ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայի եւ Իտալիայի քայլերին
Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւի
ընդունումը եւ Ֆրանսիայի նախագահի կողմից ապրիլի 24–ը սգո օր հռչակելը խիստ
վրդովեցրել է Անկարային։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի հասարակայնության
հետ կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը դատապարտել է Մակորնի
որոշումը՝ այն «չափերն անցնող» անվանելով։
Թուրքիայի ԱԳՆ–ը եւ նախագահի մամուլի խոսնակը դատապարտել են Իտալիային՝ խորհրդարանում հայկական բանաձեւի ընդունման համար։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ին հրաման է
ստորագրել ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի
օր հայտարարելու մասին։
Իսկ ավելի վաղ Իտալիայի խորհրդարանը սկսել է մի նախաձեռնություն, որը
կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ
հարցին միջազգային հնչեղություն տալ։