Կառավարությունը «Բնակարան նեգաղթյալների համար» ծրագրի վրա է աշխատում. Նիկոլ Փաշինյան
Վերջերս Վիեննայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ գաղափար առաջացավ ստեղծել «Բնակարան ներգաղթյալների համար» ծրագիր, որի իմաստը որոշակի պայմաններով հիփոթեքային վարկեր առաջարկելն է Հայաստան վերադարձածներին առավել մատչելի տոկոսներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունն ու Կենտրոնական բանկը աշխատում են այս ծրագրի վրա։
Նա շեշտեց՝ ներգաղթի հարցը եղել եւ մնում է կառավարության օրակարգում.
«Տարբեր գաղափարներ կային եւ կան, օրինակ, հարց էր հնչում, թե ինչպիսի
հնարավորություն ստեղծենք պոտենցիալ ներգաղթյալների համար։ Կար արտոնյալ
վարկեր տալու առաջարկ։ Սակայն շատ պարզ հարց ծագեց՝ կարող է ՀՀ շատ
քաղաքացիներ, որոնք Հայաստանում են եւ ունեն նույնպիսի հնարավորությունների
կարիք, կարող էին շատ տրամաբանական հարց բարձրացնել՝ ասելով՝ հիմա մենք
գնա՞նք, 5 տարում դրսում ապրե՞նք, նոր գանք այդ ծրագրերից օգտվենք»։
Վարչապետի խոսքով՝ բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու
խնդիր է առաջացել. «Պետք է լինի իսկապես իրավական պետություն, օրենքը պետք է
աշխատի, մարդկանց հնարավորությունները, տնտեսական գործունեության
հաանելիությունը պետք է լինի հավասար, եւ երկիրը ապրելու համար պետք է լինի
գրավիչ։ Մի պայման կա, թե մենք ինչպես ենք պատկերացնում սոցիալական
հարցերի լուծումը։ Մեզ համար շատ կարեւոր է արձանագրել, որ սոցիալական
հարցերի լուծումը եւ ընդհանրապես որեւէ հարցի լուծումը հնարավոր չէ առանց
աշխատանքի»։