Ասանժը ձերբակալվել է արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի հարցումից հետո
Սքոթլանդ Յարդը հաստատել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալել են՝ արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի հարցման հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Նշվում է, որ դատական նիստը կկայանա «որքան հնարավոր է շուտ»: 2018 թվականին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Ասանժին: Նրան սպառնում է մի քանի տարվա ազատազրկում՝ լրտեսության համար:
Ինքը` Ասանժը, մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:
Հիշեցնենք` Ջուլիան Ասանժն այսօր ձերբակալվել է: