Եգիպտոսն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ հրաժարվում է մասնակցել «արաբական ՆԱՏՕ-ին»
Եգիպտոսն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ հրաժարվում է Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքի (MESA, որը հայտնի է նաեւ որպես «արաբական ՆԱՏՕ») ձեւավորմանը մասնակցելուց, հաղորդում է Reuters-ը:
Գործակալությունն, աղբյուրին վկայակոչելով, հաղորդում է, որ եգիպտական կողմն այդ որոշման մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին եւ ենթադրյալ մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքի մյուս մասնակիցներին: Եգիպտոսի իշխանություններն իբրեւ թե անհանգստացած են, որ նման միության ստեղծումը լարվածություն կառաջացնի Իրանի հետ հարաբերություններում:
Եգիպտական կողմի նման որոշման պատճառներից մեկը դարձել է 2020-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման հետ կապված անորոշությունը: Իշխանություններն անհանգստանում են, որ եթե ԱՄՆ նախագահ ընտրվի այլ անձ, նման մերձավորարեւելյան միության գոյությունը սպառնալիքի տակ կլինի:
ԱՄՆ-ի ծրագրով՝ արաբական ՆԱՏՕ-ի կազմում նախատեսվում է ընդգրկել Պարսից ծոցի 6 երկրների (Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման, Սաուդյան Արաբիա), ինչպես նաեւ Եգիպտոսին եւ Հորդանանին: Հունվարի կեսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շրջագայություն էր կատարել այս երկրներով, որտեղ բանակցությունների շարք էր անցկացրել նրանց ղեկավարների հետ:
Ուղեւորության կարեւոր նպատակներից մեկը 8 երկրների դիրքորոշումների համաձայնեցումն էր MESА-ի ստեղծման համար: Կոալիցիայի նպատակը տարածաշրջանում սպառնալիքների հակազդեցությունն է եւ տնտեսական եւ էներգետիկ փոխգործակցությնա ակտիվացումը: