«Ես ասացի բարեկամները, իսկ նա թարգմանում է՝ գործընկերները։ Ավազակին տես է». Պուտինը կատակել է
Ռուսաստանի նախագահը Շվեդիայի վարչապետի հետ զրույցի ընթացքում, Պետերբուրգում ընթացող Արկտիկական 5-րդ միջազգային ֆորումի ժամանակ, ուղղել է թարգմանչին եւ կատակել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, իր խոսքում ասել է, որ գործարարները Ռուսաստանի բարեկամներն են, իսկ թարգմանիչը թարգմանել է գործընկերները, ինչին Պուտինն ասել է․ «Ես ասացի բարեկամները, իսկ նա թարգմանում է գործընկերները։ Ավազակին տես է»։
Պուտինը նաեւ խոսել է, այն մասին, որ ռուս-շվեդական հարաբերությունները զարգանում են, չնայած դժվարություններին, իսկ առեւտրաշրջանառությունը աճել է 30 տոկոսով։