Մեգան Մարքլը կծննդաբերի տանը
37-ամյա Մեգան Մարքլը կրկին տարբերվում է։ Նրա համարձակությունը նախանձելի է։ Ըստ ամենայնի նա կծննդաբերի տանը՝ Ֆրոգմոր քոթեջում։
Մեգանի ընկերները պատմել են, որ նա շատ է ցանկանում վերադառնալ թագավորական հին ավանդույներին եւ պլանավորում է մականբարձ հրավիրել Ֆրոգմոր։ Նախկինում թագավորական ընտանիքի բոլոր կանայք ծննդաբերել են տանը։ Ինքը՝ Եղիսաբեթ II թագուհին իր չորս զավակներին լույս աշխարհ է բերել Բուքինգեմյան պալատում կամ էլ թագավորական այլ նստավայրում։
Մարքլի մոտ ժամանակից շուտ ծննդաբերելու ռիսկ կա, ինչպես նաեւ հնարավոր է կեսարյան հատման անհրաժեշտություն լինի կամ շտապ միջամտության։ Այդ դեպքում արքայազն Հարրիի կինը շտապ կտեղափոխվի հիվանդանոց, որը գտնվում է իրենց տան մոտակայքում։ Այս մասին Daily Mail-ին ասել է դերասանուհու ընկերուհին։
Դքսուհին, որը մինչեւ ամուսնությունը հետաքրքրված էր յոգայով, այն չի թողել նաեւ հղիության ընթացքում։ Նա ասում է, որ իրեն հիանալի է զգում, այդ իսկ պատճառով իր որոշում փոխելու կարիք չկա։