Մահացել է Մերկելի մայրը
Մահացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մայրը՝ Գերլինդա Քասները։ Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները՝ հղում անելով կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտին։
Ինչպես հայտնում են, այդ ժամանակ Մերկելը գտնվել է Բրյուսելում՝ Brexit-ի հարցով Եվրամիության արտահերթ գագաթնաժողովին։
Գերլինդա Քասները ծնվել է 1928 թվականին Լեհաստանում։ Երիտասարդ տարիքում դասավանդել է լատիներեն և անգլերեն։