Պոմպեոն հայտարարել է ՌՀՍ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի ժամկետը կերկարաձգվի, եթե հաջողվի ընդունելի տարբերակ մշակել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հայտնում է Life-ը։
Պոմպեոն ընդգծել է, որ ՌՀՍՊ-ն Ռուսաստանի կողմից հիմնականում պահպանվում է՝ հերթական անգամ հայտարարելով, որ Մոսկվան այդպես չի կատարում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը։
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ՌՀՍ պայմանագիրը ստորագրել են 2010թ․, իսկ մեկ տարի անց այն ուժի մեջ է մտել։ Պայմանագիրը նախատեսում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմավարական կրիչների կրճատում՝ մինչեւ 700 միավոր, եւ նրանց միջուկային մարտագլխիկների կրճատում՝ մինչեւ 1550 միավոր։ Պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2021թ․։