Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար գումար են հատկացրել
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Դոնալդ Թրամփի խնդրանքով գումար է հատկացրել՝ Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է, Պաշտպանության նախարարությունը 3 պայմանագիր է կնքվել՝ 986 մլն ընդհանուր արժողությամբ։
Նշվում է նաև, որ 789 մլն դոլարի պայմանագիր է կնքվել տեխասական SLSCO Ltd․ ընկերության հետ, որը պատ կկառուցի Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Թերեզա քաղաքի շրջանում։ Երկրորդ պայմանագիրը կնքվել է Barnard Construction Co. Inc․-ի հետ, որը պատ կկառուցի Արիզոնա նահանգի Յումա քաղաքաի շրջանում։
Շինարարական աշխատանքները կավարտվեն 2020-ի աշնանը։