Ռուսաստանցի զինծառայողը մեկ շաբաթ ապրել է սրտի մեջ խրված ասեղով
Ռուսաստանցի զինծառայողը մեկ շաբաթ ապրել է սրտի մեջ խրված ասեղով: Ասեղը հանել են Վիշնեւսկու անվան կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի սիրտ-անոթային վիրաբուժության կենտրոնում:
Պացիենտը, ում անունը չի հրապարակվում, մոսկվացի բժիշկների մոտ է հայտնվել ասեղը սրտի մեջ, որը անհաջող փորձել են հանել հայրենի Սարատովում: Վիշնեւսկու անվան կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի սիրտ-անոթային վիրաբուժության կենտրոնի պետ Ալեքսանդր Լիշչուկի խոսքով՝ պացիենտը անկողնու մեջ է մոռացել կարի ասեղը, որով ատամներն է մաքրել: Գիշերը քնած ժամանակ ասեղը խրվել է սրտի հատվածի մեջ՝ խցանվելով միջփորոքային միջնապատում:
Որոշ ժամանակ անց ծակած հատվածում սկսել է թարախակույտ առաջանալ: Այդ ժամանակ էլ պացիենտը դիմել է բուժօգնության: Սակայն Սարատովի հիվանդանոցում ասեղը հանելու փորձերն անհաջողությամբ են ավարտվել՝ ասեղը կոտրվել է:
«Ասեղը մասամբ մաշկի տակ էր: Երբ այն հանում էինք, կոտրվել է՝ ասեղի ծակի մասը հանել ենք, իսկ մնացյալ մասը հեռացել է սրտի մեջ»,- ասել է Ալեքսանդր Լիշչուկը:
Մոսկվացի մասնագետներին արդեն հաջողվել է սրտի միջից ասեղը հանել: Վիրաբույժը նշել է, որ համանման միջամտությունները միշտ էլ բարդ են՝ «շատ դժվար է սրտի շերտից ինչ-որ բան հանելը»: Հետաքրքիր է, որ նրա պրակտիկայում սա արդեն երրորդ դեպքն է: