Թրամփը տասներորդ անգամ պապիկ կդառնա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա օգոստոսին տասներորդ անգամ պապիկ կդառնա։ Երկրի ղեկավարի որդին՝Էրիկը, եւ նրա կինը՝ Լարան, կրկին փոքրիկի են սպասում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Twitter-ում Թրամփի որդու գրառմանը։
«Լարան եւ ես ուրախությամբ հայտարարում ենք, որ օգոստոսին կհայտնվի մեր ընտանիքի եւս մեկ անդամը։ Լյուկը հիանալի ավագ եղբայր կլինի»,- գրել է Էրիկ Թրամփը։
2017թ․ սեպտեմբերին զույգը փոքրիկ էր ունեցել, որի անունը Էրիկ Լյուկ է։ Մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը ութ թոռ ուներ։ Նրանցից հինգը Դոնալդ Թրամփ-կրտսերի երեխաներն են, երեքը՝ Իվանկա Թրամփի։