ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան հայտարարել է, թե ՀՀ-ից հազարավոր ադրբեջանցիներ են վտարվել
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ արձագանքեց Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթին, նշեց, որ նա «ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդում»:
Փաշաևան հայտարարեց, թե Հայաստանից վտարվել են հազարավոր ադրբեջանցիներ, հիշատակեց Խոջալուի դեպքերը, ադրբեջանցի փախստականների խնդրի մասին խոսեց, կարծիք հայտնեց, որ բոլոր պետությունները պետք է այս թեմային հարկ եղած ուշադրությունը դարձնեն:
Նա ասաց, որ իրենք բազմակրոն պետություն են, հանդուրժող են, քաղաքակրթությունների միջև երկխոսության հարցում նախաձեռնողականություն են ցուցաբերել:
«Մեզ ընդհանուր մոտեցում է պետք, որպեսզի տեղի ունեցածը չկրկնվի»,- ասաց նա: