Վորոնեժում կանխամտածված վրաերթի տեսանյութը հրապարակվել է համացանցում (տեսանյութ)
Վորոնեժի ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա վարորդի, որն իր Mercedes մակնիշի ավտոմեքենայով կանխամտածված վրաերթ է կատարել:
Նա վրաերթի է ենթարկել 21-ամյա մի կուրսանտի: Անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերը հայտնվել են համացանցում:
Դեպքև տեղի է ունեցել Վորոնեժ քաղաքի Կրասնոզնամյոննայա փողոցում: Ավելի ուշ ճանապարհային ոստիկանությունը պարզել է, որ հանցագործը նախկինում 46 անգամ տուգանվել է ճանապարհային անվտանգության կանոնները խախտելու համար, և բոլոր դեպքերում խախտումը եղել է մեկը՝ արագության գերազանցումը:
Կադրերում երևում է, թե ինչպես է սև գույնի Mercedes-ն անցնում կուրսանտի կողքով, այնուհետ շրջադարձ է կատարում և վերադառնալով` միտումնավոր վրաերթի է ենթարկում նրան:
Տուժածը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: