38-ամյա կոնգրեսականը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Կալիֆոռնիա նահանգից կոնգրեսական դեմոկրատ Էրիկ Սուոկուեկը հայտարարել է, որ նպատակ ունի առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Այս մասին նա հայտնել է The Late Show with Stephen Colbert-ի շոուի ժամանակ:
«Ես տեսնում եմ, թե ինչպես է երկիրը սուզվում ծանր ավազների մեջ՝ չի կարողանում լուծել խնդիներ, չի կարողանում մարդկանց կյանքն ավելի լավ դարձնել հենց այստեղ՝ իրենց տանը»,- ասել է կոնգրեսականը:
Հայտնի է, որ 38-ամյա կոնգրեսականն ԱՄՆ նախագահի հայտնի քննադատներից մեկն է: Նա նաև զենք կրելու իրավունքի սահմանափակման կողմնակից է:
Ներկայումս նախագահի թեկնածություն առաջադրելու մասին ասել են թվով 10 դեմոկրատ՝ սենատոր Բերնի Սանդերսը, Էլիաբեթ Ուորենը, Էմի Կլոբուշարը, Ջեյ Ինսլին, Տուլսի Գաբարդը, Թիմ Ռայանը և այլք։