Ռուսական «Ալֆա» հատուկ նշանակության ջոկատը ամենավտանգավորն է աշխարհում
Ամերիկյան The National Interest պարբերականը հրապարակել է ռուսական «Ալֆա» հատուկ նշանակության ջոկատի աշխատանքի արդյունավետության մասին եզրակացություն:
Մասնագետները նշում են, որ Ռուսաստանի անվտանգության աաշնային ծառայության Հատուկ նշանակության կենտրոնի ստորաբաժանումներից մեկը տիրապետում է «լրտեսական հմտությունների» լիարժեք գործիքակազմին և ունի ժամանակակից լավագույն զենքը:
Փորձագետների խոսքերով՝ թեև «Ալֆա»-ն չի համարվում բանակային ստորաբաժանում, սակայն դրա արդյունավետությունը գնահատում են նաև այլ ուժային կառույցներում:
Ինչպես նշում են, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հովանու ներքո գործող «Ալֆա» ստորաբաժանման անդամները ստացել են բացառիկ փորձառություն և կարող են գործել ցանկացած իրավիճակում, իսկ հանձնարարության բնույթն իրենց համար էական չէ: