Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը խոստացել է օգտագործել բոլոր միջոցները ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության դեմ
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը խոստացել է օգտագործել բոլոր միջոցները ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության դեմ պայքարում, այն բանից հետո, երբ Թեհրանը ահաբեկչական խմբավորում ճանաչեց ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
««Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հակաահաբեկչական գործողություններին աջակցելու համար, զինված ուժերի գլխավոր շտաբը կգօրծադրի ցանկացած ջանք ահաբեկչական CENTCOM խմբավորման դեմ պայքարելու համար»,- ասվում է Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էնք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել էր Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին:
Ապա Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ահաբեկչական խմբավորում էր ճանաչել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը՝ մեղադրելով ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ։