ԱՄՆ-ը Եվրոպային սպառնում է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ առևտրային ներկայացուցչությունը Եվրոպական միության հետ հարաբերություններում մաքսատուրքերի ավելացման ուղղությամբ է աշխատում, ասվում է ամերիկյան առևտրային ներկայացուցչության կայքէջում հրապարակված հաղորդագրությում:
Ընդգծվում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը միանշանակ չի ընդունել այն, որ ԱՄՆ-ի վրա բացասական ազդեցություն է թողել Եվրոպայի կողմից ֆրանսիական Airbus-ի սուբսիդավորումը:
«Առևտրային բանակցություններում ԱՄՆ-ն սկսում է ԵՄ ապրանքների ցանկի վերանայման գործընթաց, որը կարող է հանգեցնել նոր մաքսատուրքերի սահմանման, քանի դեռ ԵՄ-ն չի դադարեցրել Airbus-ի սուբսիդավորումը», -ասվում է ծառայության հաղորդագրության մեջ: